Ֆիզմաթ դպրոցի թիմն աստղագիտության միջազգային օլիմպիադայում արժանացել է 3 ոսկե և 2 արծաթե մեդալների

29 Սեպտեմբերի 2025, 17:30

Կրթություն

Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 5 աշակերտներ մասնակցել են ՌԴ Սոչի քաղաքում անցկացված աստղագիտության միջազգային բաց օլիմպիադային՝ արժանանալով 3 ոսկե և 2 արծաթե մեդալների: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Թիմային հաշվարկով Հայաստանի թիմը զիջել է միայն ՌԴ թիմին:

Հայաստանը ներկայացրել են՝

Գոռ Հասրաթյան — 2025 թ. շրջանավարտ, ԵՊՀ 1-ին կուրսի ուսանող, ոսկե մեդալ,

Նատալի Մարգարյան — 12-րդ դասարանի աշակերտ, ոսկե մեդալ,

Ռուզաննա Շիրոյան — 12-րդ դասարանի աշակերտ, ոսկե մեդալ,

Բագրատ Բագրատյան — 12-րդ դասարանի աշակերտ, արծաթե մեդալ,

Անահիտ Գալստյան — 12-րդ դասարանի աշակերտ, արծաթե մեդալ:

Թիմի ղեկավարն էր դպրոցի աստղագիտության օլիմպիական խմբակի ղեկավար Արտավազդ Հարությունյանը: