ԱՊՀ-ում մասնակից երկրների ակտիվության նվազման նշաններ չկան. Լեբեդև

29 Սեպտեմբերի 2025, 18:17

Քաղաքականություն

Հայաստանն աջակցել է Մինսկում կայացած ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ընդունված որոշումների մեծամասնությանը։ Այս մասին հայտարարել է Համագործակցության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

Նրա խոսքով՝ միջոցառմանը բարձր մակարդակով մասնակցել են 9 անդամ պետությունների ներկայացուցիչներ։ Հայաստանը ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով միացել է նիստին հեռակա կարգով։

Լեբեդևը նաև նշել է, որ Համագործակցությունում որևէ պետության կողմից ակտիվության նվազման նշաններ չեն դիտվում։