Աստղիկ Սիրանոսյանն արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն շքանշանի
01 Հոկտեմբերի 2025, 17:45
Ֆրանսահայ թավջութակահարուհի Աստղիկ Սիրանոսյանն արժանացել է «Արժանիքների համար» Ազգային շքանշանի ասպետի պատվավոր կոչմանը, որը Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներից է։ Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին՝ Փարիզի հեղինակավոր «École Normale de Musique de Paris»-ում:
36-ամյա արտիստուհին պարգևատրվել է երաժշտական արվեստում ունեցած ակնառու նվաճումների և ակտիվ քաղաքացիական դիրքորոշման համար։ Լիոնում ծնված Սիրանոսյանը դարձել է իր սերնդի ամենավառ ներկայացուցիչներից մեկը։ Նա միջազգային մրցույթների դափնեկիր է և ելույթներ է ունեցել աշխարհի առաջատար համերգային հարթակներում, այդ թվում՝ Փարիզի ֆիլհարմոնիայում, Վիեննայի «Մուզիքֆերայնում» և Նյու Յորքի Քարնեգի հոլում:
