Սամուել Սևյանը՝ Ջերմուկի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթող

11 Մայիսի 2023, 17:35

Սպորտ

Ավարտվել է Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված շրջանային մրցաշարը:

Առաջին տեղը զբաղեցրեց ԱՄՆ ներկայացնող հայազգի գրոսմայստեր Սամուել Սևյանը՝ 6 միավորով:

Նոդիրբեկ Յակուբոևը, Ամին Տաբատաբայը, Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել են 5-ական միավոր: 

2-րդ տեղը լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է Ուզբեկստանը ներկայացնող Նոդիրբեկ Յակուբոևը:

3-րդ տեղը զբաղեցրել է Իրանը ներկայացնող Ամին Տաբատաբայը:

4-րդ տեղը զբաղեցրել է Հայկ Մարտիրոսյանը:

5-րդ տեղը զբաղեցրել է Ռոբերտ Հովհաննիսյանը: