Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Արարատից հետո ատոմակայա՞նն է․ Փաշինյանի նոր միջուկային ռեակտորը․ «Ուշադրությունից դուրս»

05 Հոկտեմբերի 2025, 21:00

Պատմության համար ոչ այնքան հեռավոր 90-ականներին Հայաստանը Արցախյան հաղթանակները նշում էր մթության մեջ։ 88-ի երկրաշարժից հետո, անվտանգության նկատառումներով անջատվել էր ՀԱԷԿ–ի 2-րդ էներգաբլոկը, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի շրջափակման պայմաններում Ռուսաստանից բնական գազի մատակարարումը Հայաստան դադարեցվել էր, որով էլ սնուցվում էր Հայաստանի էներգետիկ համակարգը։

1995 թվականի հոկտեմբերի 26-ին երկրորդ էներգաբլոկի աշխատանքը վերականգնվեց։ Հայաստանը դարձավ էլեկտրաէներգիա արտահանող երկիր։ 11 տարի հետո՝ 2036–ին, ՀԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկը նորից «քուն կմտնի», այս անգամ հավերժ։ Ավարտվում է էներգաբլոկի շահագործման ժամկետը։

Անցնող շաբաթ Փաշինյանը Կառավարություն–ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց՝ Հայաստանում կկառուցվի փոքր մոդուլային ատոմակայան, սակայն թե որ երկիրը կստանձնի Հայաստանում դրա կառուցումը, դեռ պարզ չէ։ Փաշինյանի մեկնաբանմամբ, բանակցություններն ընթանում են միաժամանակ 5 երկրի հետ։

AlphaNews-ի հետ զրույցում միջազգայնագետ, էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ Արմեն Մանվելյանն ընդգծեց՝ խնդրի շուրջ կառավարության մոտեցումները լուրջ չեն։ Փորձագետի գնահատմամբ, Փաշինյանն այս հարցի շուրջ անգամ Արևմուտքի հետ նորմալ չի բանակցում։

Մասնագետների գնահատմամբ, այսօր շուկայում արևմտյան տեխնոլոգիաներով կառուցված ատոմային մեկ ռեակտորի գինը 10-12 մլրդ դոլարից է սկսում, մինչդեռ դրա ռուսական համարժեքը գրեթե կրկնակի էժան է։ Մինչդեռ Փաշինյանը Մոսկվայում տեղի ունեցած «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին բոլորին հասկացնել տվեց՝ ատոմային էներգաբլոկի կամ նոր ատոմակայանի կառուցման հարցում Փաշինյանը դեռ փնտրտուքների մեջ է։

Այս խութերից բացի, Թուրքիան և Ադրբեջանը շարունակաբար բարձրաձայնում են Հայաստանում Մեծամորի ատոմակայանի փակման հարցը՝ դրա գոյությունը համարելով իբրև բնապահպանական սպառնալիք։

Այս անգամ AlphaNews–ի ուշադրությունից դուրս չի մնացել Հայաստանի Ատոմային էլեկտրակայանի թեման։