Դավիթ Համբարձումյանի վերջնական պատիժը սահմանվեց 5 տարի 4 ամիս 18 օր ազատազրկումը. Վճռաբեկ դատարանի որոշումը
27 Նոյեմբերի 2026, 19:06
ՀՀ վճռաբեկ դատարանը նոյեմբերի 27-ի որոշմամբ ամբողջությամբ բավարարել է գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը՝ Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ գործով։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Դատարանի որոշմամբ բեկանվել է Դավիթ Համբարձումյանի մասով Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2026 թվականի հունիսի 25-ի որոշումը, և օրինական ուժ է տրվել Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռին։
Զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության համար Դավիթ Համբարձումյանի նկատմամբ նշանակված 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկմանը հաշվակցվել է նրա՝ անազատության մեջ գտնվելու 10 ամիս 12 օրը։ Արդյունքում վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկումը՝ 5 տարի 4 ամիս 18 օր ժամկետով։