Սա կարապի երգն է Միխայիլ Սաակաշվիլու նախկին կուսակցության համար. Արչիլ Սիխարուլիձեն՝ Վրաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաների մասին
06 Հոկտեմբերի 2025, 21:30
Վրաց քաղաքագետ, «Sikha Foundation» նախագծի հիմնադիր Արչիլ Սիխարուլիձեն Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Վրաստանի մայրաքաղաքում անցած հանգստյան օրերին տեղի ունեցած ընդդիմության բողոքի ակցիաները, երկրի նախագահի նստավայրը գրոհելու փորձը և նշել դրանից բխող հետևանքները:
«Եվրոպային անհրաժեշտ են լրացուցիչ երկրներ, որոնք ցույց կտան, որ պատրաստ են զոհաբերելու, գնալու Եվրոպական միության ճանապարհով: Ինչ վերաբերում է անմիջապես տեղի ունեցածին, ապա դա բավականին մեծ բողոքի ակցիա էր ընդդիմության որոշակի մասի համար, որի ժամանակ պարզվեց, որ մեծամասնությունը պարզապես եկել էր խաղաղ ցույցի: Այն 100 անձինք, ովքեր արմատական էին տրամադրված, փորձեցին մուտք գործել շենք: Սակայն եկեք ուղիղ ասենք՝ միանգամայն տեսանելի էր, որ նրանց ուժերը չեն բավականացնում: Ուստի կար շենքը գրավելու հույս, այնպես, ինչպես եղավ Ուկրաինայում՝մեկ շենք, ապա շղթայական ռեակցիա: Եվ մարդիկ կմտածեն, որ ամեն ինչ ավարտվեց, և այժմ կարելի է զբաղվել վակխանալիայով: Նրանք ակնթարթորեն պատասխան ստացան, և ուղիղ 30 րոպե անց նրանց արդեն զսպում էին: Հասկանալի էր, որ դա վերջն է: Նրանք արդեն շփոթվել էին: Իսկ նախաձեռնողներին պարզապես ձերբակալեցին հանգիստ, խաղաղ, նույնիսկ հատուկ ջոկատայիններ չպահանջվեցին»,- կարծում է Սիխարուլիձեն։
Փորձագետի կարծիքով՝ իշխանությունները կոշտ են գործել, իսկ ընդդիմությունն այլևս անկարգություններ կազմակերպելու հնարավորություն չի ունենա։