Հայաստանի հավաքականի պաշտպանը կխաղա խորվաթական «Օսիեկում»

22 Հուլիսի 2023, 08:32

Սպորտ

Հայաստանի հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը կարիերան կշարունակի «Օսիեկում»։ Այս մասին հայտնում է խորվաթական ակումբի պաշտոնական կայքը։ 20-ամյա ֆուտբոլիստը, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արարատ Արմենիային», ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի նոր թիմում։

«Օսիեկը» լրիվ տրանսֆերը գնելու հնարավորություն կունենա մրցաշրջանի ավարտից հետո։ Անցած մրցաշրջանում Մկրտչյանը վարձավճարով հանդես է եկել Երևանի ԲԿՄԱ-ում։