Կալիֆորնիայում կկայանա «Տիգրան Մեծ» ֆիլմի պրեմիերան
07 Հոկտեմբերի 2025, 16:30
Կալիֆոռնիայում հոկտեմբերի 18-ին տեղի կունենա Հայաստանի ամենահզոր կառավարիչներից մեկին՝ Տիգրան Բ Մեծ թագավորին նվիրված նոր կինոնախագծի համաշխարհային պրեմիերան։
Ցուցադրությունը կազմակերպում է Armenians Unified կազմակերպությունը AGBU Pasadena Performing Arts Center համերգասրահում (2495 E. Mountain Street, Pasadena), հայտնում է The Armenian Report-ը։
Ֆիլմը պատմում է թագավորի պայքարի ու նվաճումների, ժողովրդին նրա նվիրվածության մասին և միավորում է վավերագրական ու գեղարվեստական կինոյի տարրեր։
Գլխավոր դերը մարմնավորել է դերասան Ալեքսանդր Խաչատրյանը, ռեժիսորը Վագա Վարդանյանն է, պրոդյուսերները՝ Տիգրան Մանասյանը և Վահե Հակոբյանը։