«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը այսօր կարելի է անվանել երազանքի փաստաթուղթ». Ռոբերտ Քոչարյան
07 Հոկտեմբերի 2025, 11:57
«Եթե համեմատենք այս ամենի հետ, ապա Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, իհարկե, այսօր կարելի է նույնիսկ երազանքի փաստաթուղթ անվանել։ Այդ փաստաթուղթը ենթադրում է նաև Արցախի գոյությունը», — հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ իր մամուլի ասուլիսում։
«Միացյալ Նահանգները այն երկիրը չէ, որի հետ կարելի է ստորագրել փաստաթուղթ, իսկ հետո՝ մեկ, երկու կամ վեց ամիս անց, չեղարկել ու ասել՝ չէ, չենք ընդունում։ Դա բավականին դժվար է։ Բայց դա չի նշանակում, որ ինչ Միացյալ Նահանգները ասի, պետք է անես։ Ո՛չ։ Միացյալ Նահանգները կտրուկ դեմ էին Իրան–Հայաստան գազամուղի կառուցմանը։ Բայց մենք կառուցեցինք։ Մի քանի պատվիրակություն հատուկ եկել էին Հայաստան՝ ինձ փոխանցելու այն հանգամանքը, որ իրենք դեմ են։ Բայց մենք կառուցեցինք և պահպանեցինք հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Հայաստանը նույնիսկ ընդգրկված է «Հազարամյակների մարտահրավեր» ծրագրում։ Իսկ ավելի ճիշտ ձևը՝ դիվանագիտական ձևը, ոչ թե ասել՝ մենք սա չենք ընդունում, այլ փորձել ընդլայնել նախագիծը», — ընդգծել է նախագահը։