«Պարապ խոսակցություններ են». Քոչարյանը՝ ՀՀ-ում ատոմային մոդուլային կայաններ տեղադրելու մասին

07 Հոկտեմբերի 2025, 13:00

Քաղաքականություն

«Աշխարհում, բացի Ռուսաստանից, այսօր ոչ մի երկիր չունի մոդուլային ձևաչափով գործող ատոմակայան։ Ուղղակի չկա», — հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով «5-րդ ալիք»-ի լրագրողի հարցին, թե ինչպես է գնահատում Կառավարության՝ Հայաստանում ամերիկյան մոդուլային ատոմակայաններ տեղադրելու մտադրությունը։

«Այո, Հայաստանը պետք է ունենա ատոմակայան։ Հիմա խոսվում է նոր ատոմակայանի կառուցման մասին։ Ես այդ խոսակցությունները լսում եմ առնվազն վերջին 20 տարին։ Խոսվում է ինչ-որ մոդուլային ատոմակայանների մասին, բայց, բացի Ռուսաստանից, աշխարհում նմանատիպ գործող կայաններ պարզապես չկան։ Երբ խելացի դեմքով ասում են՝ փնտրում ենք, վստահ կարող եմ ասել՝ ժողովուրդ ջան, այսօր նման բան չկա։ Այս ամենը ուղղված է թոզ փչելուն, ինչ-որ տպավորություն ստեղծելուն։ Թե իբր մտածում ենք խոշոր, երկարաժամկետ նախագծերի մասին, Հայաստանի ապագան պայծառ է, դիվերսիֆիկացված և այլն։ Իրականում սա պարզապես պարապ խոսակցություն է», — ընդգծել է Քոչարյանը։

Հիմա եթերում