Հայկական դուդուկը հնչել է Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականը» ֆիլմի սաունդթրեքում
11 Հոկտեմբերի 2026, 21:30
Imperial Orchestra-ն ներկայացրել է Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականը» ֆիլմի՝ Լյուդվիգ Յորանսոնի հեղինակած սաունդթրեքի առաջին սիմֆոնիկ տարբերակը։ Նվագախումբն աշխարհում առաջինն է եղել, որ այս փորձարարական երաժշտությունը կատարել է ամբողջական նվագախմբային կազմով։
Նախագծին յուրահատուկ հնչողություն է հաղորդել հայկական դուդուկը․ մենանվագները կատարել է բազմագործիք երաժիշտ Վիտալի Պողոսյանը։ The Odyssey (Symphonic Version) ստուդիական ալբոմը երաժշտական հարթակներում թողարկվել է սեպտեմբերի վերջին, իսկ հոկտեմբերի 10-ին դուդուկի մասնակցությամբ ստեղծագործությունը հնչել է Սանկտ Պետերբուրգում կայացած Cinema Medley 2 շոուի ընթացքում։
Հիշեցնենք, որ Նոլանն արգելել էր բնօրինակ սաունդթրեքում օգտագործել սիմֆոնիկ նվագախումբ։ Ֆիլմի երաժշտությունը ձայնագրվել էր հին հունական ժամանակաշրջանին բնորոշ նվագարաններով, գոնգերով և սինթեզատորներով։