Հայաստանը կարող է ապրել արժանապատիվ և պաշտպանված․ Արթուր Միքայելյան
11 Հոկտեմբերի 2025, 15:25
Հայաստանը կարող է ապրել արժանապատիվ և պաշտպանված՝ առանց վախի և կեղծ խոստումների։ Այս մասին «Մեր ձևով» շարժման հաշվետու ժողովի ժամանակ ասել է շարժման անդամ Արթուր Միքայելյանը։
«Այսօր Հայաստանը կանգնած է լուրջ փորձության առաջ։ Վտանգը միայն սահմանին չէ։ Վտանգը նաև ներսում է՝ անտարբերության և հուսահատության տեսքով։ Բայց կա նաև հույս, որ մարդիկ սկսել են նորից հավատալ։ Հասկացել են, որ ժամանակն է խոսելու, գործելու և միավորվելու։ Հենց այդ պատրաստակամությունից էլ ծնվեց մեր շարժումը»,- ասել է նա։
Միքայելյանը նշել է՝ այս շարժումը ծնվել է արժանապատվությունից․ «Կա առաջնորդ՝ Սամվել Կարապետյան անունով։ Մարդ, որին ճանաչում են գործերով, ոչ թե խոսքերով։ Մարդ, ով իր կյանքով ու գործով մեծ ներդրում է ունեցել Հայաստանի և Արցախի պատմության մեջ և հիմա անազատության մեջ է միայն մեկ պատճառով՝ որ պատրաստ է եղել պաշտպանելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ոտնձգություններից»։