Մեր վարչապետի թեկնածուն կլինի ընդունելի. Նարեկ Կարապետյան
11 Հոկտեմբերի 2025, 14:43
Մեր վարչապետի թեկնածուն կլինի ընդունելի, և բոլորը կհավանեն նրա թեկնածությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Մենք մեր թեկնածուի մասին կհայտարարենք, երբ հայտարարենք քաղաքական ուժ դառնալու մասին։ Մենք ասել ենք, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ նախընտրական որևէ միավորման չենք գնալու, բայց չենք ասել, որ այդ ուժերի որևէ ներկայացուցչի հետ համագործակցության կամ միավորման չենք գնա»,- ասել է Կարապետյանը։