Ռումինիայում նշում են Հայոց լեզվի օրը

13 Հոկտեմբերի 2025, 18:38

Կրթություն

Ռումինիայում հոկտեմբերի 12-ին նշվում է Հայոց լեզվի օրը՝ իբրև հարգանքի տուրք Ռումինիայի հայ համայնքի հարուստ ժառանգությանը։

Այս մասին ասվում է Ռումինիայի արտաքին գործերի նախարարության միկրոբլոգում տեղադրված հաղորդագրության մեջ։

«Այսօր Ռումինիայում նշում ենք Հայոց լեզվի օրը՝ հարգանքի տուրք մատուցելով Ռումինիայի հայ համայնքի հարուստ ժառանգությանը։ Լեզուն ավելին է, քան հաղորդակցման միջոց, այն ընդգրկում է ոչ միայն պատմությունն ու ժառանգությունը։ Լեզուներն ազգային ինքնության հիմնական ցուցիչներն են։ Ավելին, «լեզուներն ազգերի գենեալոգիական ծառն են» (Սեմյուել Ջոնսոն)։ Այսօր Ռումինիայի հայ համայնքի հետ միասին մենք մեծարում ենք յուրահատուկ այբուբենը, հնագույն գրական ավանդույթը և ինքնության հզոր խորհրդանիշը»,- ասվում է հաղորդագրության մեջ, որն ավարտվում է հետևյալ խոսքերով՝ «Մեր լեզուն մեր ինքնությունն է»: