Սուրբ Թարգմանչաց տոնին համառուսաստանյան թելադրություն է կազմակերպվել

14 Հոկտեմբերի 2025, 10:50

Կրթություն

Սուրբ Թարգմանչաց տոնին՝ հոկտեմբերի 11-ին, Մոսկվայի հայկական եկեղեցում, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱԵ) թեմական համայնքներում միաժամանակ մեկնարկել է համառուսաստանյան «Գրում եմ թելադրություն հայերենով» նախաձեռնությունը, որը նվիրված էր գրերի գյուտի 1620-ամյակին։

Եկեղեցու հովանու ներքո կազմակերպված համառուսաստանյան թելադրությանը մասնակցել է մոտ երեք հարյուր մարդ, անկախ տարիքից և հայերենի իմացության մակարդակից։

Համառուսաստանյան թելադրությունը խորհրդանշական ակցիա է, որի հիմնական նպատակն է սփյուռքում պահպանել անթերի հայերենը և բարձրացնել գրագիտության մակարդակը: