Իշխանությունների մոտ վախի զգացում կա. Սամվել Կարապետյանի աջակից
15 Հոկտեմբերի 2025, 15:46
Դատարանը դեռ ոչ մի արդարացի որոշում չի կայացրել: Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է գործարար, բարերար, Սամվել Կարապետյանի աջակցիներից մեկը:
«Այստեղ հավաքվածներից յուրաքանչյուրը կփաստի, որ Սամվել Կարապետյանը իշխանության զավթման կոչ չի արել: Սա ապօրինի գործ է»,- ասել է նա:
Պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ իշխանությունները գնացին այս քայլին, քաղաքացին նշել է. «Բոլորս ակնայտ հասկանում ենք, որ կա անձնական վրժեխնդրություն, վախի զգացում: Սամվել Կարապետյանը մշտապես կանգնած է Հայ Առաքելական եկեղեցու կողքին»: