Հարավային Ուրալի ընկերություններն իրենց արտադրանքն են ներկայացրել Հայաստանում

19 Հոկտեմբերի 2025, 17:30

Տնտեսություն և Բիզնես

Երևանում տեղի է ունեցել Չելյաբինսկի մարզի արտահանմանն ուղղված ձեռնարկությունների բիզնես առաքելությունը, որը կազմակերպվել էր Միջազգային համագործակցության տարածաշրջանային գործակալության կողմից։ Այցի շրջանակներում հինգ ընկերություն ներկայացրել են իրենց արտադրանքը պոտենցիալ հայ գործընկերներին։

Պատվիրակության կազմում ընդգրկված էին տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ խողովակաշարային փականների և թրթուրավոր ամենագնացների արտադրողներից մինչև հրուշակեղենի, դոմոֆոնային համակարգերի և կոսմետիկայի արտադրողներ։

Առաքելության մասնակիցներն անցկացրել են ավելի քան 40 գործնական հանդիպում, ներառյալ բանակցություններ Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչի հետ, որտեղ քննարկվել են համագործակցության և տեղական շուկա դուրս գալու հեռանկարները։

Ձեռներեցները բարձր են գնահատել միջոցառման կազմակերպումը և նշել դրա գործնական արդյունավետությունը։