Սպերցյանը հոբելյանական 50-րդ գոլն է խփել ռուսական ակումբի կազմում
19 Հոկտեմբերի 2025, 13:00
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան և «Կրասնոդար»-ի ավագ Էդուարդ Սպերցյանը հոբելյանական՝ 50-րդ գոլն է խփել «Կրասնոդար»-ի կազմում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում:
25-ամյա հայ կիսապաշտպանն օգնել է «Կրասնոդար»-ին հաղթել Մախաչկալայի «Դինամո»-ին 2:0 հաշվով ՌՊԼ-ի տասներկուերորդ տուրում:
Հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 25 մլն եվրո է: