Իշխանությունը «Մեր ձևով»-ի դեմ գրոհի է պատրաստվում. կեղծ նյութեր դաշտ կնետեն

19 Հոկտեմբերի 2025, 23:01

Քաղաքականություն

«Մեր Ձևով» շարժման երեկվա ազդեցիկ հանրահավաք-երթից հետո իշխանությունը կրկին հիստերիայի մեջ է ընկել, երկրորդ օրն է իշխանական և մերձիշխանական շրջանակները լծվել են հավաքը սևացնելու, ծաղրելու գործին, հնարավոր և անհնար միջոցներ են ձեռնարկում՝ ինչպես վարկաբեկել թափ հավաքող շարժումը։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը։

Մերձիշխանական հարթակները արդեն երեկվանից տարածում են հանրահավաքի շարքերում ներդրված հասարակ քաղաքացիների մասնակցությամբ տեսանյութեր, որտեղ մարդիկ պատասխանում են ուղղորդված հարցերի, անում շարժումը նսեմացնող հայտարարություններ։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ իշխանությունները պատրաստվում են դաշտ նետել տարաբնույթ կեղծ տեղեկություններ ու սարքած նյութեր` այդ թվում ձայնագրություններ, որոնցով կփորձեն տպավորություն գործել, թե մարդկանց փողով են հանրահավաքի բերել: