«Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանին տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր

20 Հոկտեմբերի 2025, 23:54

Քաղաքականություն

ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության շենքից ձերբակալվածների պահման վայր են տեղափոխել «Մեր ձևով» շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին։ Նա ձերբակալվել էր այսօր` այն պահին, երբ որպես իրավապաշտպան փորձում էր հանդարտեցնել Գյումրու քաղաքապետարանում ստեղծված իրավիճակը։