Գյումրիի համայնքապետի պարտականությունները կկատարի Վարդան Ղուկասյանի փեսան

21 Հոկտեմբերի 2025, 12:54

Քաղաքականություն

Գյումրիի համայնքապետի պարտականությունները կկատարի փոխքաղաքապետը՝ Վարդան Ղուկասյանի փեսա Ավետիս Առաքելյանը։

Այս մասին ArmeniaSputnik-ին ասել է համայնքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու, ինչպես նաև նույն պաշտոնատար անձանց կողմից խմբի կազմում, նախնական համաձայնությամբ իրենց լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պաշտոնատար անձանց մասով կայացվել են պաշտոնավարումը կասեցնելու մասին որոշումներ։

Այս մասին NEWS.am–ին հայտնել էին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Հիմա եթերում