Օտար Երանոսյանը նվաճել է NABF տիտղոսը՝ նոկաուտի ենթարկելով Էմանուել Դոմինգեսին

22 Հոկտեմբերի 2025, 19:45

Սպորտ

Հայ բռնցքամարտիկ Օտար Երանոսյանը (16-0, 6 նոկաուտ) տպավորիչ հաղթանակ է տարել մեքսիկացի Էմանուել Դոմինգեսի (27-12-2, 19 նոկաուտ) նկատմամբ՝ նոկաուտի ենթարկելով նրան չորրորդ ռաունդում։ Մենամարտը կայացել է հոկտեմբերի 18-ին Լոնգ Բիչում (ԱՄՆ)։

Այս հաղթանակի շնորհիվ Ախալքալաքից 32-ամյա Օտար Երանոսյանը նվաճել է երկրորդ թեթև քաշային կարգում NABF-ի երիտասարդական չեմպիոնական գոտին:

Հիմա եթերում