Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը կքննվի այսօր

22 Հոկտեմբերի 2025, 20:43

Քաղաքականություն

«Մեր ձևով» շարժումը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Քննչական կոմիտեն դիմել է դատարան՝ հոկտեմբերի 20-ին ապօրինի ձերբակալված՝ «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ։

Միջնորդությունը քննվելու է այսօր` ժամը 20.30-ին, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ:

Հասցեն՝ ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7 շենք:

Ազատությու´ն Ռուբեն Մխիթարյանին»։