Բիլբաոյում անհայտ անձինք հակաադրբեջանական թռուցիկներ են փակցրել

22 Հոկտեմբերի 2025, 21:23

Սպորտ

Բիլբաոյում, որտեղ այսօր տեղի կունենա «Ատլետիկ»-ի և «Ղարաբաղ»-ի միջև Չեմպիոնների լիգայի խաղը , անհայտ անձինք հակաադրբեջանական թռուցիկներ և պիտակներ են փակցրել, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն մեղադրել են հայկական սփյուռքին միջադեպի համար։ Հաղորդվում է, որ «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբը դիմել է ոստիկանությանը, որը հետաքննություն է սկսել, գրում են լրատվականները։

Հիմա եթերում