Իրադարձություններից տեղյակ լինելով, մեկնել էր հայրենի քաղաք որպես փաստաբան․ Ալեքսան Ալեքսանյան
22 Հոկտեմբերի 2025, 22:46
Եկել ենք դատարան՝ մեր աջակցությունը հայտնելու մեր ընկերոջը՝ Ռուբեն Մխիթարյանին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Մեր ձևով» շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը։
«Իրադարձություններից տեղյակ լինելով, մեկնել էր հայրենի քաղաք որպես փաստաբան և ներկայացել էր որպես փաստաբան։ Ոստիկանների և ժողովրդի միջև իրարանցում էր նկատել, արագ գնացել էր, հորդորել հանդարտվել, որպեսզի ոստիկանները բիրտ ուժ չկիրառեն»,- ասել է Ալեքսանյանը։
Այս պահին, նրա խոսքով, Ռուբեն Մխիթարյանի ապօրինի գործով դատական նիստն է ընթանում։