Բելառուսահայը հեղափոխություն է իրականացնում ֆուտբոլում և «ապագայի շախմատում»
Բելառուսի Վյազինկի գյուղից Ջավադ Հովհաննիսյանը գաղափարներ է առաջարկում, թե ինչպես կարելի է ֆուտբոլն ու շախմատն ավելի հետաքրքիր ու դիտարժան դարձնել։
«Ես ոչ միայն արձանագրում եմ առողջ բանականության և տրամաբանության հետ մեծ խաղի անհամապատասխանությունները, այլև առաջարկում եմ դրանք վերացնելու տարբերակներ»,- «Մինսկ-Նովոստի» պարբերականի հետ զրույցում ասել է Հովհաննիսյանը։
Նա պարզաբանել է, որ շախմատը բարեփոխելու գաղափարը ծագել է, քանի որ դասական շախմատում ամեն ինչ վաղուց ուսումնասիրվել է և համակարգիչների կողմից վերածվել «ատոմների»: Նոր խաղը կարող է դառնալ էվրիկա ողջ մարդկության համար եւ իսկական բրենդ՝ Բելառուսի համար:
Հովհաննիսյանը ցանկանում է նկատառումներով կիսվել Մինսկի քաղաքային տեխնոպարկի հետ։ Գադջեթներում խաղալու համար կիբերշախմատ ստեղծելու համար նա արդեն ունի գծանշումներ։ ՏՏ արտադրանքից, ինչպես նաև նրա առցանց ֆուտբոլից ստացված շահաբաժինները, նրա համոզմամբ, կարող են Բելառուսին բերել շատ պատկառելի շահաբաժիններ, ոչ պակաս, քան ժամանակին հայտնի World of Tanks խաղը: