Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
24 Հոկտեմբերի 2025, 14:43
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ։ Սա հոկտեմբերի 9-ին ԱՊՀ գագաթնաժողովում տեղի ունեցած զրույցի շարունակությունն էր, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Պուտինը և Ալիևը քննարկել են միջազգային և տարածաշրջանային իրավիճակին առնչվող մի քանի հարցեր։ Պետությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներով, նշվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։
ՌԴ նախագահը և նրա ադրբեջանցի գործընկերը նաև հաստատել են իրենց մտադրությունը՝ հետագայում զարգացնելու առևտրատնտեսական կապերը և տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերը: