Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ. Մերց

23 Նոյեմբերի 2026, 19:32

Քաղաքականություն

Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցությունների, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Մերցի խոսքով՝ առաջիկա օրերին խորհրդականների մակարդակով կարող է կայանալ հանդիպում՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ։ Որպես բանակցությունների հնարավոր հարթակ՝ Գերմանիայի կանցլերն առաջարկել է Աբու Դաբին։

Նա առանձին ընդգծել է նաև Բալթիկ ծովում ստեղծված իրավիճակի շուրջ ինտենսիվ բանակցություններ վարելու անհրաժեշտությունը՝ հնարավոր էսկալացիան կանխելու նպատակով։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան եվրոպական ներկայացուցիչներին հրավիրել է՝ քննարկելու ուկրաինական կարգավորման հարցում նրանց դիրքորոշումը։ Դրանից հետո ռուսական կողմը կորոշի Կիևի հետ երկխոսության հետագա ձևաչափը։