ՀՀ դեսպաններն ու միջազգային կառույցներում ներկայացուցիչները հետ են կանչվել պաշտոններից

23 Նոյեմբերի 2026, 19:47

Հայեր

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ստորագրել է մի շարք հրամանագրեր, որոնցով պաշտոններից հետ են կանչվել տարբեր երկրներում և միջազգային կառույցներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները։

Մասնավորապես, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ են կանչվել Անահիտ Հարությունյանը՝ Կանադայում, Կուբայի Հանրապետությունում, Դոմինիկյան Հանրապետությունում և Ջամայկայում, Հովհաննես Վիրաբյանը՝ Արգենտինայի, Չիլիի և Պերուի Հանրապետություններում, Տիգրան Մկրտչյանը՝ Հունաստանի և Ալբանիայի Հանրապետություններում, Ծովինար Համբարձումյանը՝ Բուլղարիայի Հանրապետությունում և Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում, ինչպես նաև Արման Հակոբյանը՝ Իսրայելի Պետությունում։

Բացի այդ, նախագահի մյուս հրամանագրերով պաշտոններից ազատվել են նաև միջազգային կազմակերպություններում Հայաստանի ներկայացուցիչները։ Վիկտոր Բիյագովը հետ է կանչվել Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի, ինչպես նաև Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում (ՔԶԱԿ) ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից, իսկ Արման Իսրայելյանը՝ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում (ՆԱՏՕ) ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնից։