Հռոմի պապը Թուրքիա այցի ժամանակ ներկա կգտնվի Հայ Առաքելական եկեղեցում կայանալիք աղոթքին

29 Հոկտեմբերի 2025, 11:46

Քաղաքականություն

Հռոմի Պապ Լևոն XIV-ը նոյեմբերի 30-ին՝ Սուրբ Անդրեաս առաքյալի տոնին, Թուրքիա կատարելիք իր առաքելական ճանապարհորդության ընթացքում Ստամբուլում կայցելի Պոլսո Հայոց պատրիարքության ենթակայության տակ գտնվող հայկական եկեղեցի։

Այս մասին տեղեկացնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։ Աղոթքը Պապի ծրագրում ներառված է որպես քրիստոնեական համերաշխության և էկումենիկ երկխոսության խորհրդանշական քայլ։

Հռոմի Պապի այցելությունը տեղի կունենա Նիկիայի առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակի շրջանակում, որի հոբելյանը համարվում է քրիստոնեական համընդհանուր եկեղեցու պատմության առանցքային տարեթվերից մեկը։

Հավելենք, որ Պապի այցը Թուրքիա նվիրված է Նիկիայի առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակին։

Հիմա եթերում