Քաղաքական պատվեր կա, համոզված եմ՝ ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու է. Դավիթ Ղազինյան
29 Հոկտեմբերի 2025, 16:44
ՀԷՑ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը կարծում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 18-ին որոշելու է դադարեցնել ՀԷՑ-ի լիցենզիան:
«Որովհետև կա քաղաքական պատվեր, համոզմունք ունեմ, որ այդ որոշումն անգամ հանձնաժողովի անդամները չեն գրելու, իրենց գրված տրվելու է և իրենք դա խելոք անելու են»,- ի պատասխան Alpha News-ի հարցին, հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Դավիթ Ղազինյանը: