Հայկական կողմը սեփական շահերի պաշտպանության օրակարգ չունի. Ալեն Ղևոնդյան

29 Հոկտեմբերի 2025, 18:00

Քաղաքականություն

Ադրբեջանցի պատգամավորի դրվագային հայտարարությունը տեղավորվում է բավականին կուռ հիմնավորված ազգային գաղափարախոսության մեջ։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն՝ անդրադառնալով ադրբեջանցի պատգամավորի այն հայտարարությանը, թե, իբր, հայկական տարածքները պատկանում են Ադրբեջանին:

«Հայաստանի վարչապետի համար կարևորը սեփական իշխանության վերարտադրումն է՝ թեկուզ Հայաստանի առջև ծառացած գոյաբանական սպառնալիքների ներքո: Հայկական կողմը սեփական շահերի պաշտպանության օրակարգ չունի»,- նշել է նա։

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, և վերջին ամիսներին առկա լարվածությունից հետո ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, թե ՌԴ-ն շարունակում է կարևոր գործընկեր մնալ, Ղևոնդյանը նշել է.

«Կան դիվանագիտական ձևակերպումներ՝ կախված քաղաքական տրամադրվածությունից, կոնտեքստից և շփումներից։ Ֆորմալ առումով հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական բնույթի են։ Այսինքն՝ անփոխարինելիության շեմ կա: Այդ հարաբերությունները ենթադրում են պարտավորություններ և պատասխանատվություն: Քաղաքականության մեջ մեծ հաշվով պատասխան ենք տալու, բայց իրողությունները չեն փոխվել: Կփոխվեն, եթե, օրինակ, 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարց դրվի»:

Մանրամասները տեսանյութում: