Տիգրան Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն
30 Հոկտեմբերի 2025, 20:00
71 կգ քաշային Տիգրան Կարապետյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների չեմպիոն:
Հայ ծանրորդը հաջողությամբ կատարել է իր բոլոր 6 մոտեցումները և Եվրոպայի երիտասարդների երեք ռեկորդ սահմանել՝ 145 կգ պոկում վարժությունում, 176 կգ հրում վարժությունում և 321 կգ երկամարտում:
Այս քաշային կարգում հայ մարզիկ Նարեկ Գրիգորյանը երեք արծաթ է նվաճել՝ 143 կգ պոկում վարժությունում, 175 կգ հրում վարժությունում և 318 կգ արդյունքով:
Երրորդ տեղը զբաղեցրել է Էնգին Կարան Թուրքիայից՝ 300 կգ (136+164):