Անի Զալինյանն ընտրվել է Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավոր

31 Հոկտեմբերի 2025, 10:45

Հայեր

Նիդեռլանդների խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Անի Զալինյանը ստացել է պատգամավորական մանդատ՝ դառնալով առաջին հայ ներկայացուցիչը Նիդեռլանդների խորհրդարանում։ Այս մասին հայտնում է «Նիդեռլանդական օրագիր» կայքը։

Նշվում է, որ այս նշանակալի առիթով Անի Զալինյանին շնորհավորանքներ են հղել մի շարք հայկական կազմակերպություններ և անհատներ։

Անի Զալինյանն առաջադրվել էր GroenLinks-PvdA դաշինքի կողմից։ Նրա ընտրվելը խորհրդանշում է ազգային բազմազանության և ներգրավվածության կարևոր առաջընթաց Նիդեռլանդների քաղաքական դաշտում։

Խորհրդարանական ընտրությունները Նիդեռլանդներում կայացել էին հոկտեմբերի 29-ին։