Մնացական Աբրահամյանը՝ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր

04 Նոյեմբերի 2025, 15:45

Սպորտ

Հայաստանի հավաքականի անդամ Մնացական Աբրահամյանը դարձավ Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության փոխչեմպիոն: Այս մասին տեղեկացնում են Ծանրամարտի ֆեդերացիայից:

Եվրոպայի առաջնության 94 կգ քաշային ծանրորդների պայքարում Մնացական Աբրահամյանը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում` բարձրացնելով 150 կգ, 155 կգ, 160 կգ: Այս ձևում Աբրահամյանը երրորդն էր:

Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 190 կգ, 196 կգ, 201 կգ: Այս վարժությունում հայ ծանրորդը առաջինն էր:

Երկամարտի 361 կգ արդյունքով Մնացական Աբրահամյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր: