Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեն է ուղարկվել

04 Նոյեմբերի 2025, 18:03

Տնտեսություն և Բիզնես

Ադրբեջանի տարածքով  Հայաստան ցորեն է ուղարկվել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«15 վագոնից բաղկացած գնացքը, որը տեղափոխում էր 1,048 տոննա ցորեն, Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով ուղևորվել է Հայաստանի Դալարիկ կայարան, որտեղ նախատեսված է դրա բեռնաթափումը»,-ասված է  լրատվամիջոցներում տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 21-ին Ղազախստան կատարած պետական ​​այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները: