Վրաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից 44-օրյա պատերազմի տարելիցին համերգ կազմակերպելն անընդունելի է․ «Վրաստանի Հայ Համայնք»

05 Նոյեմբերի 2025, 21:26

Քաղաքականություն

«Վրաստանի Հայ Համայնք» կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում դատապարտում է Վրաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից 44-օրյա պատերազմի տարելիցին համերգի կազմակերպումը։

« Հայտնում ենք բարոյական վրդովմունք, քանի որ նման իրադարձություն տեղի է ունենում այն ժամանակաշրջանում, երբ հազարավոր հայ ընտանիքներ դեռևս տառապում են էթնիկ զտումների հետևանքներից, իսկ Բաքվում կեղծ դատավարություն է ընթանում Ադրբեջանի կողմից անօրինաբար գերեվարված, քաղաքացիական անձանց և տարածաշրջանի նախկին ղեկավարների դեմ:

Սա միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։

Թբիլիսիում նման միջոցառումների անցկացումը նպաստում է էթնիկական բախումների խորացմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիմա եթերում