Նիկոլի «հեղափոխությունը» սկսվել է Լոս Անջելեսից․ Արմեն Զատիկյան

07 Նոյեմբերի 2025, 23:45

Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չի հետաքրքրում Հայաստանի վիճակը։ Alpha News-ի եթերում նման կարծիք է հայտնել հասարակական գործիչ Արմեն Զատիկյանը՝ նշելով, որ հակառակը կլինի, եթե Հայաստանում իրական ընդդիմադիր ուժ ստեղծվի։

Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ղեկավարվում է արտաքին գլոբալիստական ուժերի կողմից։

Ըստ նրա՝ Փաշինյանի «հեղափոխությունը» սկսվել է Լոս Անջելեսից, և ոչ թե Ռուսաստանից, ինչպես ժամանակին կարծում էր ժողովրդի մի մասը․ «Փաշինյանը և նրա թիմը (մասնավորապես, Սփյուռքի գործերով նշանակված Զարեհ Սինանյանը) համարվում են «գործակատարներ», որոնք մաս-մաս իրականացնում են Հայաստանի հանձնումը»։

Զատիկյանը նաև նշել է, որ Փաշինյանը գործում է ի շահ Ադրբեջանի և Թուրքիայի։ «Թուրքերը չէին կարող գտնել ավելի լավ աշխատող պրոթուրք, ինչպիսին Նիկոլն է։ Ուստի Ալիևը հարձակվելու կարիք չունի, քանի դեռ Փաշինյանը իշխանության ղեկին է»,- հավելել է նա։

Հիմա եթերում