Ավելի քան 250 հազար մարդ է դուրս եկել Փարիզի երթին․ աշակերտների բողոքի ակցիային միացել են ուսուցիչները
06 Հոկտեմբերի 2026, 20:25
Ֆրանսիայում ծավալվել են աննախադեպ ծավալի դպրոցական բողոքի ակցիաներ, որոնք սկսվել էին սեպտեմբերի 17-ին Փարիզում։ Աշակերտների դժգոհության պատճառներն են ուսուցիչների պակասը, գերբեռնված դասարանները, դպրոցական ճաշարաններում սննդի ցածր որակը, սմարթֆոնների օգտագործման արգելքն ու ֆինանսավորման կրճատումը։
Այսօր ավագ դպրոցի աշակերտների բողոքի ակցիային միացել են նաև մանկավարժները՝ իշխանություններին կոչ անելով ընդառաջ գնալ երիտասարդների պահանջներին։ Փարիզում համատեղ երթին մասնակցել է ավելի քան 250 հազար մարդ։ Ցուցարարները վառում են ճայթրուկներ (ֆլեյրեր), ծածանում դրոշներ և պահանջում կրթական համակարգի բարեփոխում։
Ցույցերը վերածվել են բախումների, ջարդերի և հրկիզումների։ Իրավապահները կոշտ միջոցներով ցրում են բողոքի ակցիաները․ միայն հոկտեմբերի 1-ին և 2-ին ձերբակալվել է ավելի քան 2,5 հազար մասնակից։
Ազգային կրթության նախարար Էդուար Ժեֆրեի հայտարարության համաձայն՝ բախումների հետևանքով տուժել է շուրջ 200 դեռահաս և տասնյակ ուսուցիչներ։