Իսրայելը շնորհավորել է Ադրբեջանին Հաղթանակի օրվա կապակցությամբ

08 Նոյեմբերի 2025, 11:34

Քաղաքականություն

Բաքվում Իսրայելի դեսպանատունը շնորհավորել է Ադրբեջանին Հաղթանակի օրվա կապակցությամբ՝ մաղթելով երկրին խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն։ Հրապարակված ուղերձում ջերմ աջակցության և բարեկամության խոսքեր են հղել Ադրբեջանի ժողովրդին։

«Շնորհավոր Հաղթանակի օրը, Ադրբեջան: Ադրբեջանի մեր բարեկամներին մաղթում ենք խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճման երկար տարիներ»,- ասված է X-ում Իսրայելի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։