Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

«Աշխարհակարգ 2.0»․ Իվան Սաֆրանչուկ

08 Նոյեմբերի 2025, 21:00

 

Alpha News-ը շարունակում է «Աշխարհակարգ 2.0» նախագիծը, որի շրջանակներում Հայկ Խալաթյանը Ռուսաստանի գլխավոր «ուղեղային կենտրոնների» ղեկավարների և առաջատար փորձագետների հետ քննարկում է հնարավոր (ձևավորվող) նոր աշխարհակարգը և դրանում Հայաստանի տեղը։

«Աշխարհակարգ 2.0» նախագծի նոր հյուրն է ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ) Միջազգային հարաբերությունների և արտաքին քաղաքականության ամբիոնի պրոֆեսոր, ՄՄՀՊԻ Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Իվան Սաֆրանչուկը։

Հարցազրույցում Սաֆրանչուկը վերլուծում է, թե ձևավորվող նոր աշխարհակարգի շրջանակներում ինչպես են ԱՄՆ-ի դաշնակիցները և ԲՐԻԿՍ-ի երկրները արձագանքում Դոնալդ Թրամփի քաղաքականությանը, ինչով է պայմանավորված ԱՄՆ-ի ներքաղաքական ճգնաժամը, ինչով են առաջնորդվում հանրապետականներն ու դեմոկրատներն իրենց փոխադարձ պայքարում։ Ինչու ամերիկյան էլիտաների շրջանում գոյություն ունի կոնսենսուս Չինաստանին զսպելու հարցի շուրջ` չնայած արտաքին և ներքին քաղաքականության այլ հարցերում առկա լուրջ պառակտմանը։

Սաֆրանչուկը նաև բացատրում է, թե ինչու է Եվրոպան վարում ներկայիս քաղաքականությունը, նույնիսկ չնայած լուրջ տնտեսական կորուստներին, և ինչպես են եվրոպական էլիտաներն իրենց երկրների հասարակություններին պատրաստում Ռուսաստանի դեմ պատերազմին։ Միաժամանակ, փորձագետը վստահ չէ, որ Եվրոպայում ծայրահեղ աջերի իշխանության գալը թույլ կտա կարգավորել ԵՄ-ի և Ռուսաստանի հարաբերությունները և խուսափել նրանց միջև ուղղակի ռազմական բախումից։

Սաֆրանչուկն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Ռուսաստանի մոտեցումներին հետխորհրդային տարածքի, մասնավորապես՝ Հարավային Կովկասի նկատմամբ. ինչու է Մոսկվան խուսափում առճակատումից՝ ձգտելով կայունացման հետխորհրդային տարածքում, ներառյալ Հարավային Կովկասը, և ինչու չի տալիս կոշտ պատասխան այլ խաղացողների քայլերին, որոնք ուղղված են Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուն։

«Թրամփի քաղաքականությունն իսկապես ավելի համառ է, ինքնահաստատվող․ այստեղ ես զուգահեռներ եմ տեսնում Ռեյգանի հետ։ Բայց, ըստ էության, Թրամփը կարծում է, որ իր նախորդների կուրսը, որի խորհրդանիշը դարձավ Օբաման (իսկ ընդհանուր առմամբ այն ձգվում է դեռ Քլինթոնի ժամանակաշրջանից), կուրս է, որի դեպքում Ամերիկան կառուցում է միջազգային համակարգը՝ գտնվելով սննդային շղթայի գագաթին։ ԱՄՆ-ը թույլ է տալիս ուրիշներին հարստանալ, որպեսզի աշխատի նրանց աճի վրա։ Սա, այսպես կոչված, լիբերալ աշխարհակարգն է․ Միացյալ Նահանգները թույլ է տալիս մյուսներին տնտեսապես աճել, բայց ելնում է նրանից, որ այդ մյուսները երբեք իրեն մարտահրավեր չնետեն։ Ավելին, նրանց աճից Ամերիկան նույնպես գումար է աշխատում։ Թրամփիստներն ու նրանց քաղաքական դաշնակիցները կարծում են, որ այս համակարգը չափազանց խճճված է։ Պարզ չէ, թե ով ում վրա է գումար աշխատում։

Նրանք համոզված են, որ լիբերալ կարգը վերածվել է իրավիճակի, որտեղ ուրիշներն ավելի շատ գումար են աշխատում, քան Ամերիկան, և պատրաստ են մարտահրավեր նետել։ Այդ պատճառով համակարգը պետք է դարձնել ավելի քիչ խճճված և ավելի բացահայտորեն կողմնորոշված՝ հօգուտ ԱՄՆ-ի»,- նշել է Սաֆրանչուկը։

Ըստ նրա՝ ԱՄՆ-ի բոլոր դաշնակիցները՝ լինի դա Եվրամիության երկրները, Հարավային Կորեան, Ճապոնիան, առայժմ պատրաստ են համակերպվել նրա միակողմանի քայլերի հետ։

«Բարձրացվում են մաքսատուրքերը, ընդ որում տարօրինակ կերպով. դաշնակիցների համար դրանք երբեմն նույնիսկ ավելի բարձր են, քան աշխարհաքաղաքական հակառակորդների համար։ Որքա՞ն երկար է տևելու ենթարկվելու այս էֆեկտը, որը մենք տեսնում ենք միայն ամերիկյան ավանդական դաշնակիցների նկատմամբ։ Եվ ուշագրավ է, որ երբ Թրամփը սկսում է այլ կերպ պահել իրեն, արդեն լեզուն չի պտտվում այդ երկրներին դաշնակիցներ անվանել, նրանք իսկապես վասալների տեսք ունեն։ Տրտնջում են, բայց ընդհանուր առմամբ հետևում են նրան։ Վասալները կարող են տրտնջալ, բայց ի վերջո գնում են ճիշտ ուղղությամբ»,- նշել է նա։

Փորձագետը շեշտել է, որ այժմ եվրոպական երկրների իշխանություններն ակտիվորեն պատրաստվում են Ռուսաստանի դեմ պատերազմի՝ կարծելով, թե կարելի է չվախենալ ռուսական միջուկային զենքից։