ԱՄՆ-ն ողջունում է Հայաստան-Թուրքիա երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը․ դեսպանություն
14 Մայիսի 2026, 10:05
Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
«Այս քայլը ցույց է տալիս երկու երկրների՝ տնտեսական կապերն ընդլայնելու և Հարավկովկասյան տարածաշրջանում տևական խաղաղության ու բարեկեցության խթանելու հանձնառությունը։ Համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ Հայաստանի ու Թուրքիայի շարունակական ջանքերը՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների բարօրության, արժանի են գովեստի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի և Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ՝ առանց վերաձևակերպումների առևտուրը դարձել է հնարավոր։