Ուրախ ենք տեսնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համարձակ քայլերը. Էրդողան

08 Նոյեմբերի 2025, 16:12

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում հայտարարել է՝ հույս ունեն, որ կհասնեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության։

«Մենք բարձր ենք գնահատում իմ եղբոր՝ Իլհամ Ալիևի անկեղծ ջանքերը՝ երկարատև խաղաղություն հաստատելու համար։ Մենք ուրախ ենք տեսնել այս ուղղությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համարձակ քայլերը։ Այս հիանալի հաղթանակը կհանգեցնի երկարատև համաձայնագրի, որը կամրապնդի խաղաղությունն ու անդորրը տարածաշրջանում՝ երկու առաջնորդների կառուցողական դիրքորոշման շնորհիվ»,- ընդգծել է Էրդողանը։