Ադրբեջանը համաձայն էր պատերազմը կանգնեցնել, բայց Փաշինյանը մերժել է այն. Ռոբերտ Քոչարյան

09 Նոյեմբերի 2025, 21:40

Քաղաքականություն

Ինձ համար ամենաանհասկանալի կետն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը մերժեց պատերազմը կանգնեցնելու ռուսական առաջարկը։ Այս մասին «5-րդ ալիք»-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ադրբեջանը համաձայն էր, բայց Նիկոլ Փաշինյանը մերժեց։ Մերժեց՝ հստակ իմանալով, որ պատերազմում պարտվելու է։ Գլխավոր շտաբը զեկուցել էր, որ պատերազմը շարունակելու ռեսուրս բանակը այլևս չունի։ Բայց նա որոշում կայացրեց պատերազմը շարունակելու, և բացատրությունը հետևյալն էր. «Այդպիսի որոշում եմ կայացրել, որ ինձ չասեն դավաճան»»,- նշել է նախագահը։

Այդ որոշումը մեր ժողովրդի վրա նստել է առնվազն 2․5 հազար լրացուցիչ զոհ և առնվազն 6000 վիրավոր։ Սա առաջնորդի քա՞յլ է։ Առաջնորդի հիմնական գործը որոշում կայացնելն է Եթե դու կայացնում ես որոշումներ սխալ ընկալումներից ելնելով, կամ իմանալով, թե ինչ հետևանքներ է բերելու, և այնուամենայնիվ, կայացնում ես այդ որոշումը, ի՞նչ ասեմ ես»,- եզրափակել է նախագահը։

Հիմա եթերում