Անկլավների հարցը մնում է օրակարգում. Ադրբեջանի ԱԳՆ
10 Նոյեմբերի 2025, 18:03
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար, Խեյրիմլի և Ղըզըլհաջիլի գյուղերի վերադարձն անվանել է նշանակալի դիվանագիտական ձեռքբերում։
Գերատեսչության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն նշել է, որ մնացած չորս անկլավների (Ղազախի շրջանի երեք գյուղերը և Նախիջևանի Քյարքի (Տիգրանաշեն) գյուղը) փոխանցման հարցը մնում է արդիական և պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի շրջանակներում։