«Zangi»-ն բախվում է արգելափակումների Ռուսաստանում, Հնդկաստանում, ԱՄԷ-ում և այլ երկրներում
15 Նոյեմբերի 2025, 10:10
Հայկական «Zangi» մեսենջերի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը հայտարարել է, որ Ռուսաստանում հավելվածը բախվում է լայնածավալ արգելափակումների։ Նրա խոսքով՝ ծառայությունն անհասանելի է երկրի տարածքի մոտ 90%-ում։ Մուտքի հետ կապված խնդիրներ են գրանցվել նաև Ալժիրում, Ինդոնեզիայում, Հնդկաստանում, Ուգանդայում և ԱՄԷ-ում։
Մարտիրոսյանը նշել է, որ «Zangi»-ն դարձել է ամենաշատ հետապնդվող մեսենջերներից մեկը։ Արգելափակումների դեպքում օգտատերերը կորցնում են նույնիսկ տեքստային հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունը, մինչդեռ WhatsApp-ի և Telegram-ի դեպքում սահմանափակումները վերաբերում են միայն զանգերին։