Վաղարշապատ համայնքում մեկնարկել են ավագանու ընտրությունները
16 Նոյեմբերի 2025, 10:03
Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքում ժամը 8:00-ին բացվել է 47 ընտրատեղամաս (23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները՝ 18 գյուղերում)։ Մեկնարկել են ավագանու ընտրությունները։ Մասնակցում է 8 քաղաքական ուժ։
«Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը («Առաջ» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություններ) – (համայնքապետի թեկնածու՝ Սևակ Խաչատրյան)
«Համահայկական ճակատ»— Արտյոմ Սիմոնյան
«Հանրապետություն» – Հարություն Մկրտչյան
«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն– Գրիշա Հարությունյան
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն–Վահրամ Ազատյան
«Ժառանգություն» կուսակցություն– Արկադի Փայտյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն–Արգիշտի Մեխակյան
«Հայրենիք» կուսակցություն– Խաչիկ Մանուկյան։