Ստեֆան Սողոմոնյանը նվաճել է ACC տիտղոսը և խփել հաղթական գոլը

17 Նոյեմբերի 2025, 13:00

Սպորտ

Հայ ֆուտբոլիստ Ստեֆան Սողոմոնյանը SMU Athletics թիմի կազմում դարձել է ACC Men’s Soccer Tournament 2025-ի հաղթողը։ Նոյեմբերի 16-ին կայացած մրցաշարի եզրափակչում՝ Վիրջինիայի դեմ, Սողոմոնյանը խփել է միակ գնդակը և իր թիմին պարգևել չեմպիոնություն։

Բացի այդ, 21-ամյա հարձակվողը կարողացել է աչքի ընկնել փլեյ-օֆֆի բոլոր չորս խաղերում։ Նա մեկական գոլ է խփել՝ 5:4 հաշվով հաղթանակում Wake Forest-ի դեմ, Stanford-ի հետ հանդիպման միակ գոլը, կիսաեզրափակչում Syracuse-ի դեմ (5:1), ինչպես նաև վճռական եզրափակչում Virginia-ի նկատմամբ։

Ընդհանուր առմամբ այս մրցաշրջանում Ստեֆան Սողոմոնյանը 18 խաղում խփել է 13 գնդակ և կատարել 1 գոլային փոխանցում, ընդ որում միայն ութ խաղում է մեկնարկել հիմնական կազմում։