Մեր ղեկավարը պատրաստ է կալանավորված մնալ իր համոզմունքների համար. Նարեկ Կարապետյան
17 Նոյեմբերի 2025, 19:11
Մինչև Սամվել Կարապետյանի հայտարարությունը ՀԷՑ-ի հետ կապված որևէ բան չէր ասվում, պրոցեսը սկսվեց հայտարարությունից հետո։ Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը
«Այն, ինչ կատարվում է ՀԷՑ-ի հետ, հետևանք է Սամվել Կարապետյանի հայտարարության, որ ինքը պաշտպանում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Մենք պատրաստ ենք կրելու այն հետևանքները, որ եղավ մեր բիզնեսի համար»,- հավելել է Նարեկ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։